27/06/2017 12:38
ԱՄՆ-ում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել երեխաներին պոռնոգրաֆիայի հարկադրելու համար
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնել է 41 նահանգից 1140 մարդու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են երեխաներին պոռնկության և մարմնավաճառության հարկադրելու համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Երկու ամսվա ընթացքում անցկացված «Կոտրված սիրտ» գործողության շրջանակում, որն ուղղված է երեխաների ցանկացած սեռական շահագործում կանխելուն, իրականացվել է 70 հազար հետաքննություն։
Գործողությանը մասնակցել են ԱՄՆ իրավապահ մարմինների ավելի քան 3000 ստորաբաժանումներ։ Նրանց գործողություններն ուղղված են եղել անձանց դեմ, ովքեր պոռնոգրաֆիա են ստեղծում երեխաների մասնակցությամբ, ինչպես նաև ներգրավված են մանկական սեքս-զբոսաշրջության մեջ։