27/06/2017 15:01
Արամ Մանուկյանի շենքը կպահպանվի. Աֆրիկյաններինը՝ կվերանորոգվի. Նարեկ Սարգսյան
«Հին Երևան» ծրագիրը մոտավորապես 70 տոկոսով իրացված է, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշիանական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Վերջինս ընդգծեց, որ ծրագրի համար կա երկու ներդրող, որոնցից առաջինն արդեն իսկ Աբովյան փողոցի հարակից հատվածում սկսել է աշխատանքները: Նարեկ Սարգսյանի խոսքով` մեկ ամսից կսկսվի «Հին Երևանի» Տերյալ փողոցի հատվածի շինարությունը:
«Արդյունքներն ավելի շոշափելի կլինեն տարվա երկրորդ կեսին», - ասաց նա:
Նարեկ Սարգսյանը հավելեց, որ համաձայն նախագծի, կպահպանվի նաև Արամ Մանուկյանի շենքը, իսկ Աֆրիկյանների շենքը կվերանորոգվի: