27/06/2017 10:09
Արցախում վիրավորում ստացած զինծառայողը գիտակցության է եկել. «Հրապարակ»
Արցախում հունիսի 16-ին վիրավորված և ուղղաթիռով Երևան՝ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանին միացված արհեստական շնչառության ապարատն անջատել են: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Նա մեկ շաբաթից ավելի գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, գրեթե անհույս, գիտակցության է եկել շաբաթ օրը։ Յուրին կշարունակի մնալ բժիշկների հսկողության ներքո, և առաջիկա օրերին պարզ կդառնա՝ կենթարկվի՞ վիրահատության, թե՞ ոչ։ Զինվորն ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում», - հավելել է թերթը։