27/06/2017 14:28
Բոլիվիայի նախագահ. ԱՄՆ-ն է պատասխանատու աշխարհում նարկոթրաֆիքինգի աճի համար
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու աշխարհում նարկոթրաֆիքինգի աճի համար: Այդ մասին նա գրել է Twitter-ում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Այնտեղ, որտեղ կա DEA-ն (ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը) և ամերիկյան ռազմաբազաներ, այնտեղ աճում են նարկոթրաֆիքինգը, հանցավորությունը, անօրինական հարստացումը, կոռումպացված էլիտաները», - գրել է նա:
Մորալեսը նաև գրել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է թմրանյութերի դեմ պայքարը որպես այլ երկրներ ներխուժելու առիթ, մինչդեռ սեփական բնակչության շրջանում չի պայքարում թմրանյութերի օգտագործման դեմ: