27/06/2017 12:56
Բրազիլիայի Գլխավոր դատախազությունը երկրի նախագահին մեղադրել է կոռուպցիայի համար
Բրազիլիայի գլխավոր դաշնային դատախազ Ռոդրիգո Ժանոն մեղադրանք է առաջադրել երկրի նախագահ Միշել Թեմերի դեմ։ Մեղադրանքը վերաբերվում է կաշառակերությանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Մեղադրանքն ուղարկվել է Գերագույն դատարան։ Համաձայն բրազիլական օրենսդրության՝ այժմ Կոնգրեսի ստորին պալատը պետք է քվեարկի հարցի շուրջ՝ թույլատրել արդյոք դատարանին լսումներ սկսել նախագահի գործով։
Գլխավոր դատախազը Թեմերի հանդեպ կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու հարցով հետաքննությունը սկսել էր անցած ամիս։
Բրազիլիայի նախագահը հրաժարվում է լքել պաշտոնը՝ չնայած դա անելու բազմաթիվ կոչերին։