27/06/2017 20:31
Դալիի հիմնադրամը կբողոքարկի նկարչի մնացորդները արտաշիրմելու դատավճիռը
«Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը կբողոքարկի հայրությունը պարզելու նպատակով նկարչի մնացորդները արտաշիրմելու դատավճիռը, փոխանցում է РИА Новости-ն։
Նախօերին Մադրիդի դատարաններից մեկի դատավորը հայրությունը պարզելու նպատակով հայտնի նկարիչ Սալվադոր Դալիի մնացորդները արտաշիրմելու վճիռ է կայացրել։ Նման կերպ բավարարվել է Ժիրոնայի բնակիչ, «պայծառատես» Պիլար Աբել Մարտինեսի հայցը, որը պնդում է, թե Դալին իր հայրն է։
«Դալիի հիմնադրամը հայց է պատրաստում՝ արտաշիրմում թույլ չտալու համար։ Հայցը կտրվի առաջիկա օրերին», - ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։