27/06/2017 14:57
ԵԽԽՎ-ն թույլատրել է սկսել Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը
ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով ենթադրվում են լրացումներ կանոնակարգում, ինչը թուլ կտա սկսել Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու գործընթացը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին, բանաձևը հնարավորություն է տալիս սկսել Ագրամունտին պաշտոնից հեռացնելու գործընթացը: Այսօրվա դրությամբ ԵԽԽՎ-ի կանոնակարգում չկա դրույթ՝ ընտրված անձին հեռացնելու մասին: Նա կարող է հեռանալ միայն կամավոր սկզբունքով:
Անձամբ Ագրամունտը չի մասնակցում ԵԽԽՎ ամառային նստաշրջանին.: