27/06/2017 18:51
«Հոգնել եմ». Եղեգնաձորում կինն ինքնահրկիզման փորձ է կատարել ու ստացել տարբեր աստիճանի այրվածքներ
Եղեգնաձորում գիշերը բենզինով ինքնահրկիզման փորձ կատարած ու բազմաթիվ այրվածքներ ստացած 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանը այս պահին բուժում է ստանում Եղեգնաձոր բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում։
Հիվանդանոցից Aysor.am-ին տեղեկացրին, որ կինը դեմքի, գլխի, պարանոցի երկրորդ, երրրորդ աստիճանի այրվածքներ է ստացել։ Բացի այդ, երբ փորձել է հանգցնել մազերի կրակը, այրվել են նաև ձեռքի մատները։ Այտուցված է ձախ աչքը։
Վիրաբուժական բաժանմունքի բուժքրոջ խոսքով՝ կնոջ հոգեկան վիճակը խախտված է և այժմ նրան ավելի շատ հոգեբանական օգնություն է անհրաժեշտ։
«Սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, ամուսինը հաշմանդամ է, չի կարողանում պահել, ասում է՝ հոգնել եմ», - փոխանցեց բուժքույրը։