27/06/2017 15:48
Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել 2,4 մլրդ եվրոյով
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար, ասված է ԵՀ- ի հայտարարության մեջ, որը երեքշաբթի տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ТАСС-ը:
«Ընկերությունը չարաշահում է իր՝ որպես որոնողական համակարգի գերիշխող դիրքը շուկայում՝ անօրինական առավելություն տալով Google-ի այլ արտադրանքի», - նշվում է փաստաթղթում:
Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող է Եվրոպական դատարանում գանգատարկել ԵՀ-ի որոշումը:
«Մենք հարգալից անհամաձայնություն ենք հայտնում այն եզրակացությունների կապակցությամբ, որոնք հրապարակվել են այսօր: Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք հանձնաժողովի որոշումը, մենք քննարկում ենք գանգատարկում տալու հնարավորությունը», - ասված է կորպորացիայի պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ: