27/06/2017 14:51
ԶԼՄ. Կիևում ահաբեկչության զոհ է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան
Ուկրաինական ԶԼՄ-ը հայտնել են, որ Կիևում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով զոհվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մաքսիմ Շապովալը, փոխանցում է Lenta.ru-ն:
Ուկրաինայի ՆԳՆ-ից առայժմ հայտարարել է միայն, որ մեքենայում, որտեղ գործել է պայթուցիկ սարքը, եղել է 1978 թվականին ծնված ուկրաինացի մի զինծառայող: Տեղի ունեցածը որակված է որպես ահաբեկչական գործողություն:
Այսօր առավոտյան Կիևի Սոլոմենսկի շրջանում պայթել է Mercedes ավտոմեքենա: Վարորդը զոհվել է, ևս մեկ մարդ՝ տարեց մի տղամարդ, տուժել է: