27/06/2017 18:18
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լարս Հենզելին
Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակների ղեկավար Լարս Հենզելին:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել անցյալ տարեվերջին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի հիմնումից հետո Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Հյուրի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը: