27/06/2017 17:41
Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել ՀԴԲ-ի նոր ղեկավարի թեկնածությունը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջադրվել Էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենի պաշտոնի համար, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:
Ռեյի նշանակման մասին Միացյալ Նահանգների ղեկավարը պաշտոնապես հայտարարել էր հունիսի 7-ին: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ռեյը, Սենատի կողմից նրա թեկնածությունը հաստատվելու դեպքում, «օրենքի անկոտրում պահապան» կդառնա:
Ռեյն իր հերթին հայտարարել է, որ Թրամփի որոշումն իր համար մեծ պատիվ է:
Քրիստոֆեր Ռեյն իրավաբանական կրթություն է ստացել Եյլի համալսարանում, 2003 – 2005 թվականներին (Ջորջ Բուշ Կրտսերի հանրապետական վարչակազմի օրոք) զբաղեցրել է արդարադատության նախարարի, քրեական գործերով ԱՄՆ-ի գլխավոր դատախազի օգնականի պաշտոնը: Ներկայում King&Spalding իրավաբանական ֆիրմայի գործընկերն է: