27/06/2017 11:40
Դատավորը Ժիրայր Սեֆիլյանին հեռացրեց դահլիճից. նիստն ընդմիջվեց
Դատարանում դեռ չսկսված ընդմիջվեց Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը դահլիճից հեռացրեց ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին` ոտքի չկանգնելու պատճառով:
Բացի այդ, փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Արայիկ Պապիկյանին ու Տիգրան Հայրապետյանին ևս թույլ չտվեցին մուտք գործել դահլիճ, քանի որ վերջիններս հրաժարվեցին, որ իրենց պայուսակների պարունակությունը ստուգվի:
Ընդ որում, Տիգրան Եգորյանը բացեց պայուսակը, սակայն իրավապահները պնդում էին, որ բացվածքը փոքր է և դա բավարար չէ ստուգման համար: