27/06/2017 20:53
Իտալացին մաչետեով Տոսկանայում երեք մարդու է վիրավորել
Մաչետեով զինված տղամարդն Իտալիայի Տոսկանա շրջանի Մարինա դի Մասսա քաղաքում մաչետեով հարձակվել է երեք մարդու վրա: Այս մասին գրում է Il Tirreno, փոխանցում է RT-ն:
Հաղորդվում է, որ տուժածները ստացել են թեթև վիրավորում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պարբերականի տվյալով՝ հարձակմանը նախորդել է ընտանեկան վեճ:
Այս պահին չարագործը ձերբակալված է, նրա ուսապարկում հայտնաբերվել են դանակներ: