27/06/2017 14:00
Կիևում ավտոմեքենա է պայթել, տուժել է տղամարդ
Ուկրաինայի մայրաքաղաքում ավտոմեքենա է պայթել, տուժել է տղամարդ, հայտնել է հայտնել է Կիևի ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը, փոխանցում է РИА Новости-ն:
«Սոլոմենսկի շրջանում ավտոմեքենա է պայթել։ Մեկ տղամարդ է տուժել», - Facebook-ի իր էջում գրել է Բլիշչիկը։
Նրա տվյալով՝ դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունների աշխատակիցները։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պայթյունն ահաբեկչություն է որակել։
Տուժածն Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայող է:
В Киеве взорвался автомобиль, есть пострадавшие#взрыв #Киевhttps://t.co/YPbEPNsGhz pic.twitter.com/LByCcSQjU6
— 112.ua (@news112ua) June 27, 2017