27/06/2017 12:35
Հալեպահայերի սիրելի «Դալար» ճաշարանը վերածնվել է և պատրաստ է ընդունել հայ ընտանիքներին (Լուսանկարներ)
Հալեպի «Դալար» կոչվող ճաշարանը, որը պատերազմի ընթացքում զգալիորեն վնասվել էր, վերածնվել է. այստեղ գրեթե ավարտվել են վերանորոգման աշխատանքները։
Հալեպահայ «Գանձասար» պարբերականը գրում է, որ «Դալար» ճաշարանը վերագտել է իր երբեմնի կենսունակությունը և կրկին վերածվել ընտանեկան ջերմ միջավայրի։
Ըստ աղբյուրի՝ պատերազմից հետո, բարեկարգման աշխատանքներ էին մեկնարկել և դրանց ավարտից հետո օրերս այն ընդունել է հալեպահայ առաջին ընտանիքներին։
Ճաշարանը՝ պատերազմից հետո
Ճաշարանը՝ մինչև պատերազմը