27/06/2017 13:20
Հետևում ենք, որ տնտեսվարողները չօգտվեն իրենց գերիշխող դիրքից. Արտակ Շաբոյան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի բյուջեն կազմել է 300 մլն դրամ, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Նախորդ տարվա համեմատ 3 մլն դրամի չափով տնտեսումներ են եղել: Ծախսերի հիմնական մասը աշխատավարձերի ֆոնդին է բաժին ընկել», - ասաց Շաբոյանը:
Վերջինս ընդգծեց, որ տնտեսության բոլոր ոլորտներն իրենց ուշադրության կենտրոնում են: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ սպասարկման ոլորտը կենտրոնացվածության բարձր աստիճան չունի:
«Կան շուկաներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար բարձր է, դա վերաբերում է սննդամթերքի շուկային, այդ պատճառով այստեղ գնագոյացման հաշվարկներ անում ենք, հետևում ենք, որ այդ ոլորտներում տնտեսվարողներ չօգտվեն իրենց գերիշխող դիրքից», - հավելեց նա: