27/06/2017 20:40
Հնդկաստանի և Չինաստանի զինվորականները Սիքքիմա նահանգում միմյանց դեմ դիրքեր են գրավել
Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերը միմյանց դեմ դիրքեր են գրավել Հնդկաստանի Սիքքիմի նահանգի շրջանում, հնդիկ զինվորները մտադիր են կանխել ներթափանցումը սահմանակից կողմից: Ինչպես հայտնել Է Business Standard թերթը, հղում անելով անանուն աղբյուրների, լարվածությունն առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ չինացի զինվորականները Հնդկաստանի տարածք են ներթափանցել Սիքքիմի, Բութանի և ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջանի սահմանագծում՝ Դոկա Լա լեռնանցքի տարածաշրջանում և քանդել հնդկական բանակի երկու թաքստոցները:
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունն առայժմ չեն մեկնաբանում այս հաղորդագրությունները: Իր հերթին Պեկինը հնդիկ սահմանապահներին մեղադրել է, որ հնդիկ զինծառայողները Սիքքիմի շրջանում անօրինականորեն հատել են Չինաստանի սահմանը: Ինչպես ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի՝ հունիսի լույս 27-ի գիշերը հրապարակված հայտարարության մեջ, չինական կողմը պահանջում է, որ Հնդկաստանն անհապաղ դուրս բերի զինծառայողներին երկրի տարածքից: