27/06/2017 11:42
Մեծ Բրիտանիայում ստուգումները ձախողած բարձրահարկ շինությունների թիվը հասել է 75-ի
Մեծ Բրիտանիայի համայնքների տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է, որ երկրում բնակելի 75 բարձրահարկ շինություններ ձախողել են անվտանգության գծով փորձարկումները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ստուգումներն անցկացվել են Լոնդոնի Grenfell Tower-ում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետևանքով զոհվել է 79 մարդ:
Նշվում է, որ ստուգումների համաձայն, 75 բարձրահարկ շինության երեսպատման սալիկները կարող են հանգեցնել հրդեհի: