27/06/2017 11:56
Մեքսիկական ռեստորանից 8 մարդ է առևանգվել
Մեքսիկայի Սինալոա նահանգի Կուլիական քաղաքի ռեստորաններից մեկից լույս երկուշաբթի ութ մարդ է առևանգվել, հայտնել է նահանգի հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Կրիստոբալ Կաստանեդա Կամարլիոն, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ նրա՝ զինված մարդկանց խումբը ներխուժել է հաստատություն և մի քանի այցելու առևանգել: Սկզբում հաղորդվել է 12 առևանգվածի մասին, սակայն ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են ութ մարդու առևանգման մասին:
Առևանգվածների ինքնությունը դեռևս անհայտ է. Սինալոա նահանգի դատախազությունը քննություն է սկսել: