27/06/2017 14:34
Միչիգանում դատարանն արգելք է դրել ԱՄՆ-ից 1,4 հազար իրաքցիների արտաքսման վրա
Միչիգանի նահանգի Արևելյան շրջանի դատարանը որոշել է ժամանակավորապես արգելք սահմանել ԱՄՆ- ից այն իրաքցիների արտաքսման համար, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները մտադրվել են արտաքսել: Համապատասխան կարգադրությունը կայացրել է դատավոր Մարկ Գոլդսմիթը, հայտնել է Associated Press-ը (АР), փոխանցում է ТАСС-ը:
Անցյալ շաբաթ դատավորն այս վճիռը կայացրել էր այն 114 իրաքցիների նկատմամբ, որոնց ոստիկանությունն ընթացիկ տարվա հունիսի 11-ին ձերբակալել էր Դեթրոյթի շրջանում (Միչիգանի նահանգ): Այժմ Գոլդսմիթն արգելքը տարածել է ամբողջ Միացյալ Նահանգների և Իրաքի այն բոլոր քաղաքացիների վրա, որոնց իշխանությունները մտադրվել էին արտաքսել այն պատճառով, որ նրանք դատվածություն ունեն: Միջոցը սահմանվում է 14 օրով, ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է վերջնականապես որոշվի, թե այս օկրուգային դատարանն ունի արդյոք անհրաժեշտ լիազորությունները, որպեսզի համանման արգելք սահմանի անսահմանափակ ժամկետով:
AP-ին գնահատականով՝ ընդհանուր առամամբ նման միջոցներ նախատեսվում է կիրառել 1400 իրաքցու նկատմամբ: