27/06/2017 13:36
ՊԵԿ-ը խոստանում է ստուգումներ անցկացնել «Ալեքս տեքստիլում». խախտումներ արձանագրվելու դեպքում պատիժներ կլինեն. Վարդան Հարությունյան
ՊԵԿ-ը կարձագանքի մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց, «Ալեքս տեքստիլի» գործունեության զգալի մասը ստվերի մեջ է:
«Պետք չէ ֆիքսվել կոնկրետ մեկ ձեռնարկության վրա: Ստվերը 100 տոկոսով որևէ երկրում վերացված չէ: Ուղղակի մենք պետք է ամենօրյա հետևողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս տեքստիլը», ապա ասեմ` բոլորն ենք ստուգել, մի ֆիքսվեք կոնկրետ մեկ ձեռնարկության վրա: Շնորհակալություն, որ դուք էդ փաստը հրապարակեցիք: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքեք, և, իհարկե, պատիժներ էլ կլինեն, եթե խախտումներ արձանագրվեն», - լրագրողների հարցրերին ի պատասխան` ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Դիտարկմանը, թե արդյոք ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վ. Հարությույանը ստվերում գործող որևէ տնտեսվարողի բերել է հարկային դաշտ, ՊԵկ նախագահն ասաց, կարող է արձանագրել` այսօր հարկային եկամուտների աճ կա. «Վերջին 8-9 ամսում դրանով կարելի է փաստել այն հաջողությունները, որ այսօր ՊԵԿ-ն ունի», - ասաց նա: