27/06/2017 10:36
Պոկված թևի պատճառով ուղևորափոխադրող ինքնաթիռը վերադարձել է Մանչեսթեր
Thomas Cook ավիաընկերության Airbus A330 ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն ուղևորվում էր Կուբա՝ վերադարձել է Մանչեսթերի օդանավակայան՝ թևերից մեկի հետ առաջացած անսարքության պատճառով, փոխանցում է Lenta.ru-ն:
MT2652 չվերթն իրականացվել էր Մանչեսթերից և հասցրել էր հատել Իռլանդիան: Այնուհետև ուղղությունը բռնել է դեպի Ատլանտյան օվկիանոս և վերադարձել օդանավակայան:
Անսարքությանպատճառների մասին դեռ չի հաղորդվել: