27/06/2017 17:00
Սպիտակ տունն Ասադին մեղադրել է նոր քիմիական հարձակում նախապատրաստելու համար
ԱՄՆ Սպիտակ տունը մեղադրել է Սիրիայի իշխանություններին քիմիական նոր հարձակմնանը նախապատրաստելու համար և զգուշացրել ԱՄՆ-ի կողմից հնարավոր միջոցների մասին, փոխանցում է РИА Новости-ն:
«Միացյալ Նահանգները տեսնում են Ասադի վարչախմբի կողմից քիմիական զենքի կիրառմամբ այլ հարձակման պոտենցիալ նախապատրաստումը, որը կարող է հանգեցնել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ անմեղ երեխաների, մասսայական սպանության: Գործողությունները նման են 2017 թ.-ի ապրիլի 4-ին տեղի ունեցած քիմիական հարձակմանը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Վաշինգտոնում նշում են, որ «եթե քիմիական հարձակումը տեղի ունենա, սիրիական կառավարության համար դրա գինը շատ բարձր կլինի»: