27/06/2017 13:03
Ռուսաստանում ինքնասպանություն է գործել շինարարական ընկերության հայ ղեկավարը
Մոսկվայի արևմուտքում՝ շինարարական ընկերություններից մեկի ղեկավարն ինքասպանություն է գործել:
Ավելի վաղ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 8.00-ի սահմանում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել մի տղամարդու ուղղությամբ և փախոըստի դիմել: Արդյունքում պարզվել է, որ աշխատանքի վայր ժամանած Վաչիկ Աբգարյանը դուրս է եկել մեքենայից, որը վարում էր նրա որդին՝ շրջանցել շինությունը և կրակ արձակել սրտին, հայտնում է ТАСС-ը:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: