27/06/2017 12:26
«Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության թիվ 1 բիս կանչ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 27-ին, ժամը 10:02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տնակում (մոտ 150 քմ):
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: