27/06/2017 19:59
Իտալիայում ռուսաստանյան լրագրողին արգելել են հարց ուղղել Ուկրաինացի նախարարին
Իտալիայում РИА Новости-ի ռուսաստանյան թղթակցին թույլ չեն տվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին հարց տալ:
Նշվում է, որ Հռումում կայանալիք մամուլի ասուլիսից առաջ Իտալիայի ԱԳՆ աշխատակիցը գնացել է լրագրողների մոտ, որպեսզի հավաքի Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին ուղղված հարցերը։ Ռուս լրագրողի հարցն, ուղղված Կլիմկինին, վերաբերել է «նորմանդական քառյակի» ապագայում տեղի ունենալիք հեռախոսազրույցին, որը համակարգելու է միջոցառումը:
«Որոշ ժամանակ անց իտալացի դիվանագետը վերադարձել է և ասել, որ «անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցն ուղղի իտալացիներից որևէ մեկը։ Նա բացատրել է, որ ուկրաինացի նախարարը չի ցանկացել պատասխանել ռուս լրագրողի հարցին։ Արդյունքում հարցը տվել է իտալական հրատարակչության աշխատակիցը», - ասել են գործակալությունում։
РИА Новости-ում այն կարծիքին են, որ Իտալիայի ԱԳՆ-ն չի պաշտպանել խոսքի ազատությունը և զիջումներ է արել Ուկրաինայի նախարարին։