28/06/2017 16:49
Ռուսական 102-րդ ռազմաբազան կաջակցի ՀՀ ԱԻՆ-ին` արտակարգ իրավիճակների դեպքում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նախնական պայմանավորավածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ: