28/06/2017 15:49
Այսուհետ զորացրված զինվորների oգնությամբ կբացահայտվեն բանակում առկա խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլագիական խորհրդատվությունների ինստիտուտ» ՍՊԸ-ն համատղ նախատեսում են իրականացնել հետխորհրդային տարածքում աննախադեպ «Դիտակետ» ծրագիր՝ զորացրված զինծառայողների կարծիքի ուսումնասիրման միջոցով բանակում առկա իրավիճակը հետազոտելու նպատակով։
«Հետազոտությունն իրականացնելու են անկախ փորձագետները զինծառայողների զորացրումից հետո՝ 1-3 ամիսների ընթացքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այ-Փի-Էս-Սի» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Լիլիթ Գևորգյանը։
Նա նշեց, որ ընկերության մասնագետների կողմից մշակվել է ծրագրային ապահովման հատուկ համակարգ, որը պլանշետների միջոցով իրականացվող հարցման տվյալները րոպեների ընթացքում փոխանցում է անվտանգ դաշտ՝ անհասանելի դարձնելով այն շահագրգիռ կողմերի, այդ թվում, հարցումն իրականացնողի համար։
«Հարցաշարը հաստատվելու է բացառապես ՀՀ պաշտպանության նախարարության հետ միասին ու առաջին փուլը հենց այս տարի է իրականացվելու՝ հուլիսի զորացրվածների խմբի հետ», - նշեց Լիլիթ Գևորգյանը։
Նախատեսվում է, որ այս ծրագիրը լինելու է շարունակական. առաջին պայմանաագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով։