28/06/2017 18:55
«Դոմոդեդովոյի» մաքսավորները բռնել են 25 անտիկվար տիկնիկներով ուկրաինուհու
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը փորձում էր ապօրինի Ռուսաստան ներկրել 25 անտիկվար տիկնիկներ, հայտնում է Lenta.ru-ն:
Կինը, որի ուղեբեռում զննության ժամանակ հայտնաբերել են ճենապակե տիկնիկներ, ժամանել էր Մյունխենի չվերթով: Փորձագետները հաստատել են, որ բոլոր խաղալիքները պատրաստված են Արևմտյան Եվրոպայում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 450 հազար ռուբլի: Ձերբակալված կինը հայտարարել է, որ տիկնիկները գնել է հին իրերի շուկաներում և աճուրդներում: Դրանք նա Ռուսաստան է բերել, որպեսզի խաղալիքները վերականգնի, այնուհետև դրանք ներկայացնի ցուցահանդեսներում: