28/06/2017 09:59
ՊԵԿ նախագահ. Ամեն ինչ էլ հնարավոր է. «Իրավունք»
Ադրբեջանական խնձորների ապօրինի մուտքը Հայաստան ցույց է տվել, որ մաքսային կետերում կոռուպցիոն շղթա է հաստատված: Դրանից հետո եղան ՊԵԿ-ի աշխատակիցների պաշտոնանկություններ և ձերբակալումներ:
«Իրավունք»-ը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է՝ ձերբակալությունների ու պաշտոնանկությունների շղթան կշարունակվի, ինչին նա արձագանքել է. «Ամեն ինչ էլ հնարավոր է»:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե մաքսային կետերում անօրինական ներկրումների կոռուպցիոն շղթայի մասին են խոսում, Վ. Հարությունյանն ասել է.«Խնդրում եմ՝ բերեք թարգենք էդ «ասում են»-ը: Գրավոր փաստեր ներկայացրեք մեզ, համապատասխան պատիժը թող կրեն»: