28/06/2017 10:02
Սաֆարյան. Կառավարության ծրագրի թիրախները ճիշտ են ընտրված. «Փաստ»
ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրին, կարծիք է հայտնել, որ թիրախները ճիշտ են ընտրված՝ կրճատել աղքատությունը 12 տոկոսով, ավելացնել արտահանումը 40 տոկոսով, ապահովել ՀՆԱ-ի աճ տարեկան 5 տոկոսով, միջին աշխատավարձը ևս տարեկան ավելացնել 5 տոկոսով, և վերջում հասնել 25 տոկոսանոց աճի։
«Սակայն դրանց հասնելու համար առավել արդյունավետ ճանապարհներ պետք է ընտրել։ Օրինակ, հարկավոր է արտահանվող ապրանքների արտադրության նկատմամբ առավել մեծ ուշադրություն ցուցաբերենք։ Հայաստանում կարելի է ներդրումներ փնտրել և գտնել։ Դրանք երկու ուղղությամբ են։ Մենք ունենք գործարարներ, որոնք տնօրինում են հսկայական միջոցներ և այդ միջոցներն օգտագործում են առևտրի ոլորտում։ Դրանք կարելի է ուղղել դեպի արտադրություն, անշուշտ, ըստ անհրաժեշտության որոշակի արտոնության պայմաններում։
Կարելի է օգտագործել նաև կոմերցիոն բանկերում եղած բնակչության ավանդները։ Եթե ավելացնենք նաև իրավաբանական անձանց գումարները, ապա այն կանցնի 1.7 տրիլիոն դրամից։ Այսպես է պետությունը՝ որոշակի արտադրությունների համար ինքն է առաջին ներդրում անում, ապա նոր միայն հրավիրում մասնավորների», - նշել է Սաֆարյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։