28/06/2017 09:47
Հայաստանից արտագաղթածների սեփական հողերը հարկադիր կվաճառվեն. «Փաստ»
ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը։
«Փաստ»-ը թեմայի շուրջ զրուցել է արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանի հետ։
- Տիկին Անտոնյան, Ձեր նախարարության առաջարկած փոփոխությունը, փաստորեն, գալիս է հեշտացնելո՞ւ Հայաստանից արտագաղթածներից հողեր վերցնելու գործընթացը։
- Չէ, չի գալիս հեշտացնելու, ընթացակարգ է սահմանում ընդամենը, որի պայմաններում գյուղատնտեսական հողերի սեփականատերերին, որոնք ՀՀ քաղաքացի չեն, հնարավորություն է տրվում 1 տարվա ընթացքում այդ հողերն օտարել ցանկացած ձևով՝ պարտադիր չի վաճառքով։ Եթե ոչ, ապա համայնքի ղեկավարին լիազորություն է տրվում դիմել դատարան հողը՝ հարկադիր կարգով օտարելու համար։ Դա պրակտիկայում առաջացած խնդիր է և որոշվել է, որ դրա լուծումը պետք է տրվի։
- Սակայն, փաստորեն, արտագաղթածներն, այսպիսով` ամբողջությամբ կկտրվեն Հայաստանից, եթե հողն էլ կորցնեն։
- Չեմ կարծում։ Հողերը կամ իրենք կարող են օտարել, կամ փոխհատուցում կտրվի։ Ավելի լավ է չէ՞, որ այդ հողերը խնամվեն, քան լինեն էնպիսի հողեր, որոնք տարիներով չմշակվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: