28/06/2017 10:30
ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով. Արմեն Գևորգյան
2016 թվականին 2015-ի համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ այս կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ և երկու տարին մեկ պետական մրցանակի տրամադրմամբ:
«2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և ՀՀ պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», - ասաց նա:
2016 թվականի բյուջեով նախատեսված է եղել 4,7 մլրդ դրամ միջոցների օգտագործում, որի կատարողականը կազմել է 90,72 տոկոս:
Իրականացվել է 11 ծրագիր: