28/06/2017 12:35
«Սասնա Ծռների» անդամների դատավարությունը քաղաքական ենթատեքստ չունի. Արրթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համաձայն չէ իրավաբանների այն պնդումների հետ, թե «Սասնա Ծռեր»-ի անդամների դատավարությունը քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց է:
«Սխալ, հիմք չունեցող տեսակետ է դա: Այդ գործը ինչո՞վ է տարբերվում մյուսներից: Հանցագործությունն, առևերույթ չխախտելով անմեղության կանխավարկածը, տեղի ունեցավ ամբողջ աշխարհին ի տես, այսինքն՝ մենք տեսանք, թե ինչ է եղել: Ընթացան համապատասխան իրավական պրոցեսներ, հիմա գործը գտնվում է դատարանում: Դռնբաց, հրապարակային գործըթնաց է ընթանում», - ասաց նա:
Դատախազն ընդգծեց, որ դատավարությունը որևէ քաղաքական ենթատեքստ չունի:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ներկայացրած միջնորդությանը՝ Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու վերաբերյալ՝ Դավթյանն ընդգծեց. «Վարույթում առկա ապացույցները չեն հավաստում, որ ազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում մենք կարող ենք երաշխավորել Անդրեաս Ղուկասյանի վարքագիծը»: