28/06/2017 13:01
Վարչապետի՝ պաշտոնում մնալու հարցը շահարկվեց ավելի, քան՝ արժեր. Դավիթ Հարությունյան
2018 թվականի համար կանխատեսումներ անելն անիրատեսական է, ամեն ինչ կթելադի իրավիճակը, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սերժ Սրագսյանի վարչապետ նշանակվելու մասին լուրերին:
«Ցանկացած իշխող ուժ ծրագրում է, որ ինքը պետք է մնա քաղաքականության մեջ: Դա բնական է, քաղաքական տրամաբանություն է, որովհետև հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու պիտի որոշի մնալ քաղաքականության մեջ: Պատկերացրեք դուք զբաղվում եք սպորտով, որպեսզի մի օր անպայման զբաղեցնեք երրորդ տեղը՝ լինելով առաջին տեղում: Դա կլիներ անհեթեթություն», - ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ խորհրդարանում ՀՀ կառավարության 2017 թվականի ծրագրի ժամանակ ընդդիմության մտավախություններն այն մասին, որ վարչապետը վստահ չէ, թե 2018 թվականից հետո մնալու է պաշտոնում, անհիմն են:
«Հարցը շահարկվեց ավելի, քան՝ արժեր», - եզրափակեց խոսքը նախարարը: