28/06/2017 17:06
ԵԽԽՎ ղեկավարը մտադիր է վիճարկել իր պաշտոնանկությանը նպաստող փոփոխությունների որոշումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը մտադիր է վիճարկել նախօրեին պատգամավորների ընդունած բանաձևը, որը թույլ է տալիս կանոնակարգում փոփոխություններ սահմանել։ Այդ փոփոխությունները թույլ կտան սկսել Ագրամունտի պաշտոնաթողության գործընթացը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով EFE գործակալությանը։
Տվյալ պահին ԵԽԽՎ-ի կանոնակարգում պաշտոնատար անձի հրաժարականի վերաբերյալ դրույթ չկա։ Նա միայն ինքնակամ կարող է հեռանալ։ Ագրամունտին իմպիչմենթ հայտարարելու հարցը դրվեց, երբ այս տարվա գարնանը վեհաժողովը նրան անվստահության քվե հայտնեց՝ Սիրիա այցի պատճառով։
Ագրամունտի ներկայացուցչի խոսքով՝ ԵԽԽՎ-ի ղեկավարն «իր փաստաբանների հետ ուսումնասիրում է իրավաբանական գործընթացներ սկսելու հնարավորությունը»՝ կանոնակարգի փոփոխությունների դեմ։