28/06/2017 14:42
Հուլիսյան դեպքերի ՄԻՊ զեկուցի հիման վրա առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին
Լրագրողների պաշտպանությունն իմ աշխատանքի ամենակարևոր ուղղություններից է, խորհրդարանում լրագրողներին ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Դիտարկմանը, թե արդյոք ՄԻՊ-ի թերի աշխատանքի պատճառով լրագրողների իրավունքները խախտվում են և գործի պատշաճ քննություն չի իրականցվում, մասնավորապես, հուլիսյան դեպքերից հետո լրագրողնեի աշխատանքը խոչընդոտելու պատճառով ոչ ոք չի ենթարվել համապատասխան պատժի, իսկ ՄԻՊ-ը միայն հաղորդագրություներով է բավարարվում, Արման Թաթոյանն արձագանքեց.
«Ես ձեզ խորհուրդ կտամ ավելի մանրամասն հետևել, թե մենք ինչ ենք անում: Ամենևին էլ հաղորդագրություններով չենք բավարարվում: Այն, որ լրագրողները պետք է պաշտպանված լինեն երկրում, միանշանակ է: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ, կարծում եմ, շատ խիստ գնահատականներ կան, և իմ արտահերթ զեկույցի հիման վրա արդեն առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին: Այնտեղ հետևությունն այպիսին է, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտը նպատակ է հետապնդել պատժելու նրանց, որովեհտև նաև բռնություները շարունակվել էին այն ժամանակ, երբ լրագրողը դադարեցրած է եղել իր աշխատանքը: Ավելին՝ լրագրողի աշխատանքի խոչընդոտը եղել է նաև թիրախային՝ նպատակ հետապնդելով ստիպել լրագրողին դադարեցնել աշխատանքը»:
Պաշտպանն ընդգծեց, որ ՄԻՊ արագ արձագանքման այցերը շատ արդյունավետ են, ինչը ցույց տվեցին նաև հուլիսյան դեպքերը:
«Ինչ վերաբերում է քրեական հետապնդում իրականացնելուն, այստեղ ևս համաձայն եմ, ունենք խնդիր, որովհետև զեկույցում էլ նշված էր, որ պատասխանատվության ենթարկելու առումով բավարար չէ պրակտիկան, որպեսզի հետագայում կանխվի լրագրողների նկատմամբ բռնությունները: Այս ոլորտը հատկապես այնպիսին է, որ պետք է մշտապես լինել խիստ», - հավելեց Արման Թաթոյանը: