28/06/2017 20:36
Թրամփն ընդհատել է հեռախոսազրույցը Իռլանդիայի վարչապետի հետ, որպեսզի հաճոյախոսի լրագրողուհուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է հեռախոսազրույցը Իռլանդիայի նորընտիր վարչապետ Լեո Վարադկարի հետ, որպեսզի հաճոյախոսի Իռլանդիայի ռադիոյի և հեռուստատեսության լրագրողուհուն: Վերջինս Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում զրույցի տեսագրությունը ներբեռնել է Twitter-ի իր էջ, հայտնում է ТАСС-ը:
«Դուք որտեղի՞ց եք: Մոտեցե՛ք այստեղ», - դիմել է Թրամփը մյուս լրագրողների հետ կանգնած Քաթրինա Փերիին: «Մեզ մոտ իռլանդական լրատվամիջոցների այնքան գեղեցիկ ներկայացուցիչներ կան: Շատ գեղեցիկ ժպիտ ունեք: Հուսով եմ Իռլանդիայում ձեզ չեն նեղացնում», - ասել է նա վարդակարի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Reuters-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում երկու կողմերը, մասնավորապես, քննարկել են Բրեքզիթին վերաբերող հարցերն ու փախստականների ճգնաժամը: