28/06/2017 15:00
ԵՄ երեք երկրում ԻՊ-ի հետ կապերի համար վեց մարդ է ձերբակալվել
Եվրամիության երեք երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցների ձերբակալության հատուկ գործողություն է իրականացվել: Այդ մասին չորեքշաբթի հայտնել են Իսպանիայի ՆԳՆ-ից:
Վեց մարդ ձերբակալվել է Իսպանիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում: Նրանց կասկածում են ԻՊ-ի հետ կապերի համար:
Նրանցից չորսը ձերբակալվել է խոշոր զբոսաշրջային կենտրոն համարվող իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում:
Իսպանիայի ՆԳՆ-ի տվյալով՝ բոլորը եղել են մի խմբի անդամ: Նրանք գաղտնի հանդիպումներ են անցկացրել, որոնց ժամանակ երիտասարդներին ոգեշնչել են ծայրահեղական իսլամի գաղափարներով, համոզել են նրանց մեկնել ռազմական գործողությունների գոտի և գովաբանել են Եվրամիության երկրներում մահապարտների ահաբեկչությունները:
Բացի այդ, ձերբակալվածները զբաղվել են համացանցում քարոզչական նյութերի ստեղծմամբ և տարածմամբ: