28/06/2017 14:28
Կատարը պատրաստ է քննարկել արաբական երկրների պահանջները
Կատարը պատրաստ է բանակցություններ վարել արաբական երկրների պահանջների շուրջ, եթե դրանք լինեն իրատեսական և ապացույցներով հաստատված, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին, որն այցով գտնվում Է Վաշինգտոնում, փոխանցում է ТАСС-ը:
«Պահանջները պետք է լինեն իրատեսական և իրագործելի, այլապես դրանք կմերժվեն, - ասել է նա: -Այն, ինչ ներկայացվել է շրջափակմանը մասնակցող երկրների կողմից, ապացույցներով չհաստատված մեղադրանքներ են, այլ ոչ՝ թե պահանջներ: Բանակցելու համար անհրաժեշտ է մյուս կողմի անկեղծ ցանկությունը և պահանջները հաստատող ապացույցներ»:
Երեքշաբթի Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը, որը նույնպես գտնվում է Վաշինգտոնում, հայտարարել է, թե պահանջների ցուցակի շուրջ բանակցությունները բացառված են: