28/06/2017 17:58
ՄԱԿ. Al Jazeera-ն փակելու պահանջը հարված է լրատվամիջոցների ազատությանը
Որոշ արաբական երկրների՝ Al Jazeera-ն փակելու Կատարին ուղղած պահանջը հարված է մամուլի ազատությանն ու բազմակարծությանը։ Այս մասին հայտարարել է կարծիքների ազատության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քեյը, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ այդ պահանջը լուրջ սպառնալիք է լրատվամիջոցների ազատությանը, երբ պետությունները, պատճառաբանելով դիվանագիտական ճգնաժամը, փորձում են Al Jazeera-ն հարկադրաբար չեզոքացնելու միջոցներ ձեռնարկել։
Նա ընդգծել է, որ եթե լրատվամիջոցների ազատությունն ապահովված չէ, ապա լրջորեն տուժում է տեղեկատվությանը հասանելիության յուրաքանչյուրի իրավունքը։