28/06/2017 11:56
Մերկելն առաջարկել է վերսկսել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հօգուտ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների վերսկսման, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ես խոսում եմ հենց այն մասին, որ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կօգնեն լուծել բազմաթիվ հարցեր՝ կապված ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրի հետ», - նշել է Մերկելը:
Կանցլերի խոսքով՝ միայն համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կօգնեն լուծել շատ խնդիրներ, որոնք առկա են ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև: