28/06/2017 15:06
ՆԱՏՕ-ն Ուկրաինային կօգնի պաշտպանվել կիբերգրոհից
ՆԱՏՕ-ի մասնագետներն Ուկրաինային օգնելու են պաշտպանվել կիբերհարձակումներից, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլթենբերգը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ վաղը կայանալիք հանդիպման նախաշեմին, փոխանցում է ТАСС-ը:
«Ուկրաինայի հետ ակտիվորեն համագործակցում ենք այդ ուղղությամբ: Արդեն իսկ ստեղծել ենք կիբերանվտանգության տրաստային ֆոնդ, և ՆԱՏՕ-ի մասնագետներն աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային», - ասել է նա:
Ստոլթենբերգը նաև ասել է, որ նոր գլոբալ համաշխարհային կիբերհարձակումը ՆԱՏՕ-ից պահանջում է իր կիբերպաշտպանության ուժեղացում, դաշինքը նաև այդ ուղղությամբ է աշխատում գործընկերների հետ:
«Մենք նոր գլոբալ կիբերնետիկական գրոհներ տեսանք մայիսին և վերջին օրերին, դա միայն հաստատում է կիբերնետիկական պաշտպանության ոլորտում ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, ներառյալ աշխատանքի ակտիվացումը գործընկեր երկրների հետ», - ասել է նա: