28/06/2017 14:34
Շոտլանդիայի առաջին նախարարը հրաժարվել է անկախանալու վերաբերյալ հանրաքվե անցնացնելու գաղափարից
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է Մեծ Բրիտանիայից անկախանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարից հրաժարվելու մասին մինչև այն պահը, երբ պարզ կդառնան Brexit-ի պայմանները, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք անկախության վերաբերյալ հանրաքվե մոտ ժամանակներում չենք անցկացնելու», - ասել է նախարարը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը պետք է հրաժարվի անկախության վերաբերյալ հերթական հանրաքվե անցկացնելու գաղափարից: