28/06/2017 17:47
Չինաստանում ստեղծում են համացանցային դատարան՝ կիբերհանցագործությունների հետ կապված գործերը քննելու համար
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի 36-րդ նստաշրջանի ընթացքում բարեփոխումների համընդհանուր խորացման շրջանակում հավանության է արժանացել Չինաստանում առաջին համացանցային դատարանի ստեղծման ծրագիրը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով CCTV հեռուստաալիքին:
Առաջին համացանցային դատարանը կստեղծվի Հանչժոու քաղաքում, որը կքննի բացառապես կիբերհանցագործությունների հետ կապված գործերը:
Համացանցային դատարանը կքննի նաև օնլայն առևտրի ընթացքում խարդախության, պարտքային պայմանագրերի օնլայն կնքման, համացանցում հեղինակային իրավունքի խախտման գործերը:
Դատական բոլոր ընթացակարգերը` սկսած հայցի ներկայացումից, կանցկացվեն դատարանի կայքում: Քննարկումները ևս օնլայն կընթանան` իրական ժամանակում տեսահեռարձակման միջոցով: