28/06/2017 16:56
Ռուսաստանը 2016 թվականին սպառազինություն է մատակարարել 50 երկրի
Ռուսաստանը 2016 թվականին սպառազինություն է մատակարարել 50 երկրի, հայտարարել է ռուսական խոշորագույն զենքի մատակարար «Рособоронэкспорт» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, փոխանցում է РИА Новости-ն:
«2016 թվականին «Ռոսօբորոնէքսպորտ»-ն աշխարհի ավելի քան 50 երկիր է մատակարարել ավելի քան 13 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն և ռազմական տեխնիկա», - ասել է նա:
Միխեևը հիշեցրել է, որ այսօր ընկերության պատվերների պորտֆելը կազմում է մոտ 45 միլիարդ դոլար, Ռուսաստանն իրականացնում է մոտ 5 հազար միջազգային պայմանագիր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
«Ռազմատեխնիկական արտադրանքի արտահանման ծավալների պահպանումը և ավելացումը ոչ միայն դրական տնտեսական ազդեցություն է թողնում երկրի ներսում, այլև նպաստում է աշխարհի տարբեր շրջաններում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը», - նշել է ընկերության ղեկավարը: