28/06/2017 20:54
Վենեսուելայի իշխանություններն ուղղաթիռի առևանգչին կասկածում են ԿՀՎ-ի հետ կապերի մեջ
Վենեսուելայի մայրաքաղաքում ՆԳՆ և Գերագույն դատարանի շենքերի վրա գրոհի համար օգտագործված ուղղաթիռն առևանգել է ոստիկան, որին կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի մեջ, հայտնել է հարավամերիկյան երկրի կապի և հաղորդակցուղիների նախարար Էռնեստո Վիլիեգասը, փոխանցում է ТАСС-ը:
Ուղղաթիռը «Կարակասում գտնվող «Լա Կառլոտա» ռազմակայանից գողացել են երկրի հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցներ: Նա ճշտել է, որ առևանգումը կազմակերպել է Օսկար Պերեսը՝ տեսուչ ոստիկան, որը քննության տակ է գտնվում ԿՀՎ-ի և Վենեսուելայում ԱՄՆ- ի դեսպանության «հետ իր կապերի կասկածանքով»:
«Պերեսը նաև կապված է եղել ներքին գործերի նախկին նախարար (Միգել Ռոդրիգեսի) հետ, որի կապերը ԿՀՎ-ի հետ վերջերս հրապարակայնորեն հավաստվեցին», - նշել է Վիլիեգասը:
Նախարարը ճշտել է, որ ՆԳՆ շենքի վրա, որի բաց պատշգամբում շուրջ 80 մարդ է եղել, ուղղաթիռից արձակվել է 15 կրակոց: Դրանից հետո մեքենան ուղղություն է վերցրել դեպի Գերագույն դատարան, այդ շենքը նույնպես «գնդակոծվել է, դրա վրա առնվազն չորս նռնակ են նետել, որոնք բերվել են Կոլումբիայից և որոնք պատրաստված են Իսրայելում»: