28/06/2017 10:08
Վիգեն Սարգսյանը «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը քննարկել է մտավորականների հետ
«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։