28/06/2017 10:39
Զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարան տրամադրելու գորընթացին պակասում էր թափանցիկությունը. Հարցը կլուծվի մինչև տարվա ավարտ. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերահաստատեց՝ մինչև այս տարվա ավարտը լուծվելու է զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած անօթևան զինծառայողների ու նրանց ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։
«Բավականին հերթ է գոյացել ու այդ հերթի մեջ կան դեռ 1992-94 թթ. զոհվածների ընտանիքներ։ Իմ գնահատականով՝ այդ ծրագրերին պակասում էր թափանցիկությունը, նաև` հերթի ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ նախագահի հանձնարարարականով ՃՈ արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար է տեղափոխել ՊՆ հաշվին, ինչն էլ հնարավորություն կտա բնակարանային հարցը լուծել ոչ թե 3 տարվա ընթացքում, այլ մինչ այս տարվա ավարտը։